
Պաշտպանիր դու ինձ՝
Ինձ չկրկնելով
Եվ չքայլելով իմ հետքով ծանոթ,
Ինձ -
եթե կուզես -
ժխտելո՜վ անգամ:
Ինձ չկրկնելով -
և միայն այդպե՛ս,
Կխոսես դու իմ հարազատ ձայնով:
Սեփական շավիղ բացելով միայն
Բանուկ կպահես իմ բացած ուղին:
Եվ ինձ ժխտելով՝
Ինձ կհաստատես:
20.XII.1959թ.
Թիֆլիս
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Իմ կտակը 6
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 20, 2018
Rating:
