Պարույր Սևակ | Իմ կտակը 7


Եթե ուզում ես հորըդ հասկանալ
Ու լինել նրա հարազատ որդին՝
         Մոռացի՛ր ընդմիշտ,
         Թե կա քերթություն,
         Թե կա դպրություն,
         Գրականություն:


         Կա կյա՜նք,
         Կա լեզո՜ւ,
         Եվ պիտի, տղա՛ս,
Նաև խոսելու ցանկություն լինի,
         Բայց մի ցանկությո՛ւն,
         Որ անխուսափ է՝
         Ջուր խմելու պես,
         Անառարկելի՝
         Որպես հրաման,
         Անխուսափելի՝
         Ինչպես լինում է
         Մազի բուսնումը,
         Աճը եղունգի:

20.XII.1959թ.  
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Իմ կտակը 7 Պարույր Սևակ | Իմ կտակը 7 Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 21, 2018 Rating: 5
Технологии Blogger.