Պարույր Սևակ | Իմ կտակը 9


Եթե ուզում ես հասկանալ դու ինձ՝
Ներս մտիր անտառ և ականջ արա:
Որքա՜ն ձայներ կան՝ բոլո՜րը տարբեր:
Եվ բազմահազար ձայնատերերից
Նույնիսկ գեթ մեկին բնավ չի տանջում
         Ինչպե՛ս ձայնելը -

Նրանք կարող են լոկ այսպես ձայնել,
         Եվ ոչ այլապես...

20.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Իմ կտակը 9 Պարույր Սևակ | Իմ կտակը 9 Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:32:00 Rating: 5
Технологии Blogger.