Պարույր Սևակ | Ինձ ո՞վ է արդյոք հովանավորում


Ինձ ո՞վ է արդյոք հովանավորում,
        Ո՞րն է իմ աստղը,-
        Շատ եմ միտք արել:

        Հավանական է՝
        Այն Սիրիուսը,
        Որ տիեզերքում
Տեղաշարժվում է ծուռ ու մուռ ծիրով,
        Ոլո՜ր ու մոլո՜ր,
Սակայն մնում է միշտ հավատարիմ
        Իր անցած ճամփին.
        Նույնն է կրկընում...

19.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ինձ ո՞վ է արդյոք հովանավորում Պարույր Սևակ | Ինձ ո՞վ է արդյոք հովանավորում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:55:00 Rating: 5
Технологии Blogger.