Պարույր Սևակ | Իմ կտակը 1


Այս ահեղ դարը ինքը ինձ ծնեց
Եվ... քանի՜ անգամ կործանել ջանաց,
         Բայց - կեցցե՜մ թող ես
         Ու թող նա՛ կեցցե -
         Չկարողացավ կործանել:
         Ջանաց

Իր ա՛յն աչքաբաց բիճերի ձեռքով,
Որ նրա աչքի յուղն էին կերել
Եվ ուզում էին ինձ՝ հարազատիս,
         Խորթ ցույց տալ նրան...

19.XII.1959թ.     
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Իմ կտակը 1 Պարույր Սևակ | Իմ կտակը 1 Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 15, 2018 Rating: 5
Технологии Blogger.