
Լինում է - չի լինում,- ինչպես
հեքիաթներում,-
(Ա՜յն է, որ տատըս էր պատմում
ամեն գիշեր),-
Լինում է - չի լինում՝ մեր
տան մոտ ու հեռու
Մի գեղեցիկ աղջիկ՝ վարսերը
սև:
Լինում է - չի լինում... Միակ
որդին մեր տան
(Նման հեքիաթների կրտսեր որդուն)
Սիրո՜ւմ, շա՛տ է սիրում այդ
թովիչ աղջըկան,
Սիրում է - չի սիրում աղջիկը
թուխ...
Հետո, ամեն գիշեր, երբ մութն
է թանձրանում,
Տղան թափառում է այգում ամա,
Ուր ծառերի միջից լուսինն է
բարձրանում
Եվ թախծո՜ւմ նրա հետ, նրա՜
համար:
Լինում է - չի լինում... Խորհրդավոր
լռում,
Վերջանում է սիրո հեքիաթն այստեղ...
-Եղել է - չի եղել,- ինչպես
հեքիաթներում,-
Եղե՞լ է, չի՞ եղել,- ես չըգիտե՜մ...
14.V.1946թ.
Երևան
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Լինում է - չի լինում
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 02, 2018
Rating:
