Պարույր Սևակ | Մինչև անգամ մեր ձկները


***
Մինչև անգամ մեր ձկները՝
Մեր սևանյան կարմրախա՛յտը,
Մեր իշխա՛նը,
Մեր բախտա՛կը,
Կաթիլներն են կրում կարծես
Մեր դարավոր առատ արյան,
Որ հեղվել է,
Հեղեղվել է
Ու ներծծվել Հայոց երկրում:
Եվ մեր ջուրը բազմադարյան,
Որ դարավոր մեր խղճի պես
Անապակ է
Ու հստակ է,
Այդ բծերը լվանո՛ւմ է,
Լվանո՜ւմ է
Ու... չի մաքրում:

19.IV.1959թ.      
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Մինչև անգամ մեր ձկները Պարույր Սևակ | Մինչև անգամ մեր ձկները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 07, 2018 Rating: 5
Технологии Blogger.