Պարույր Սևակ | Պարան եմ ուզում


Երբ իմ սրտի մեջ
Անհայտությունն է թպըրտում այնպես,
         Ինչպես որ դույլը՝
         Դատարկ ջրհորում,
Ես երազում եմ մի ամուր պարան,
Որ (ո՛չ ինքըս ինձ կախաղան հանեմ),
         Որ ինձ դո՜ւրս քաշի,
         Դատարկ թե լեցուն՝
         Միայն թե դո՜ւրս քաշի:

          Կան խորություններ,
         Որ ատելի են...

[1959թ.]

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Պարան եմ ուզում Պարույր Սևակ | Պարան եմ ուզում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 28, 2018 Rating: 5
Технологии Blogger.