Պարույր Սևակ | Ինքս ինձ հյուր


Սիրում եմ լինել ինքըս իմ հյուրը
Ու հյուրասիրվել համեղ... հուշերով,
Եվ կոչնակներ ունենալ նրանց,
Որոնց անունը ես չեմ մոռանա,
Ինչպես սեփական իմ իսկ անունը,
Բայց նաև նրանց, անունը որոնց
Ես - մի՛ զարմացեք - չեմ հիշում արդեն,
Եվ չի գտնըվի գեթ մի մարդ կյանքում,
Որ կարողանար ինձ հիշեցընել
         Անունը նրանց,-
         Եկան ու չանցան՝
         Մի մազ տանելով,
         Մի մաս պարգևած...

[1959թ.]

Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ինքս ինձ հյուր Պարույր Սևակ | Ինքս ինձ հյուր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 02, 2018 Rating: 5
Технологии Blogger.