Պարույր Սևակ | ՄԻ՛... Չի՛...


ՄԻ՛... ՉԻ՛...
Մի՛ անիր (այս),
Մի՛ անիր (այն),
Մի՛... մի՛... մի՛... մի՛...

Չի՛ կարելի (այս բանն անել),
Չի՛ կարելի (այն բանն անել).
Չի՛... չի՛... չի՛... չի՛...

Այս «մի»-ն ու «չի»-ն աջից-ձախից,
Իբրև երկու փակագծեր,
Անլուծելի խնդրի նման
Մեր ողջ կյանքն են մեջտեղ գցել:
Եվ այս խնդիրն ո՞վ կլուծի...

26.XI.1963թ.         
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | ՄԻ՛... Չի՛... Պարույր Սևակ | ՄԻ՛... Չի՛... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:48:00 Rating: 5
Технологии Blogger.