Պարույր Սևակ | Պիտի...


Ա՜խ այս անվերջ «պիտի»-ն
Վերջ ունենա՞ պիտի...

«Պիտիայսպես անենք,
Պիտի... այնպես անենք:
Պիտի... այսպես լինի,
Պիտի... այնպես լինի:
Պիտի... պիտի... պիտի»...

Այսպես «պիտի»-ն պիտի
Նստի գահի վրա,
Իսկ մենք մնանք ոտքի,
Երկրպագենք նրան...

13.XI.1963թ.         
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Պիտի... Պարույր Սևակ | Պիտի... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:52:00 Rating: 5
Технологии Blogger.