Բանախոսություն Մինաս Ավետիսյանի մասին


Մարտի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի բանախոսություն՝ նվիրված հայ նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանին: Բանախոսությունը կներկայացնի նկարիչին իր միջավայրի եւ ժամանակի համատեքստում: Իհարկե, Մինասին արժևորելու բոլոր փորձերը գովելի են, միայն անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ մեծ նկարչին նվիրված բանախոսություն անցկացնող Ազգային պատկերասրահը արդեն երկար ժամանակ է իր հարկի ներքո Մինաս մշտապես չի ցուցադրում. պատկերասրահի երկրորդ հարկից Մինասի և, ընդհանրապես, այդ ժամանակաշրջանի հայ մյուս անվանի գեղանկարիչների` Հակոբ Հակոբյանի, Աշոտ Հովհաննիսյանի և այլոց կտավները հանվել են: Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշում է, որ պատկերասրահի՝ 300 քմ տարածքը բավականացնում է ժամանակավոր ցուցադրությունների համար: Երկրորդ հարկում ներկայացվել է Այվազովսկու ցուցահանդեսը, հիմա պատրաստվում են ներկայացնել Մինասինը: Նկարչի 90-ամյակին նվիրված խոշոր ցուցահանդես է պատրաստվում, հետո 20-րդ դարի արվեստն է վերադառնալու: Պատկերասրահի հանրային կապերի բաժնից պարզաբանում են, որ Մինասի նկարները երկրորդ հարկից ոչ թե հանվել են, այլ սրահները ժամանակավորապես տրվել էին ուրիշ ցուցադրության, իսկ այդ նկարները պահվում են պատկերասրահի ֆոնդապահոցում: Պատրաստվում են մայիս ամսին այդ նկարների ցուցադրության:
Բանախոսություն Մինաս Ավետիսյանի մասին Բանախոսություն Մինաս Ավետիսյանի մասին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:58:00 Rating: 5
Технологии Blogger.