ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել


ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ դասադուլ են սկսել՝ միանալով «Իմ քայլը» արշավին: Համալսարանի գլխավոր շենքի մոտ հավաքված ուսանողները հայտարարեցին, որ միանում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տարվող պայքարին. «Ուսանողներն այս պայքարում մեծ դեր պետք է ունենան: Համալսարանի դասախոսները ևս ցանկություն ունեն միանալու: Տարբեր երկրներում ուսանողներն են սկսում պայքար՝ իշխանությունների անօրինականությունների դեմ: Միացեք, պայքարենք Ս. Սարգսյանի վարչապետության դեմ»,- դիմելով ուսանողներին՝ կոչ արեցին հավաքվածները:

Վերջինները տեղեկացրեցին, որ Ժամը 13.00-ին գնալու են «Հյուսիսային» ավտոկայան՝ դիմավորելու Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին:

ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 00:55:00 Rating: 5
Технологии Blogger.