«Գավառի համալսարանի ուսանողներն ու դասախոսները բռնի արգելափակված են համալսարանի շենքում». Նիկոլ Փաշինյան


«Գավառի համալսարանի ուսանողներն ու դասախոսները բռնի արգելափակված են համալսարանի շենքում». Նիկոլ Փաշինյան
Հանրապետության մի շարք մարզերում բողոքի ակցիաներ են անցկացվում: 
Այսօր արդեն նշել ենք, որ Արմավիրում փակել են դպրոցների դռները և թույլ չեն տալիս աշակերտներին դուրս գալ: Նույն իրավիճակը նաև Գյումրիում է, Վանաձորում, Գավառում: 
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ահազանգեր է ստանում տարբեր մարզերի ուսանողների կողմից. 
«Գավառի համալսարանից այս պահին ուսանողներն ուզում են դուրս գալ, ուղևորվել Երևան, բայց հանդիպում են ղեկավարության ճնշումներին: Դռները փակված են և իրենք տեղաշարժվելու հնարավորություն չունեն»: 
Տեղեկացնենք, որ Գավառի պետական համալսարանի հիմնադիրը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանգուցյալ հայրն էր՝ Հրանտ Հակոբյանը: Այսօր համալսարանի ղեկավարն է Հրանուշ Հակոբյանի քրոջ աղջիկը՝ Ռուզաննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում և Վանաձորում շարունակվում են բողոքի ցույցերը:
Հավելենք, որ քիչ առաջ բացվեցին Գյումրու քոլեջներից մեկի դռները և ուսանողները միացան ցուցարարներին:

Նյութի աղբյուրը՝ mamul.am
«Գավառի համալսարանի ուսանողներն ու դասախոսները բռնի արգելափակված են համալսարանի շենքում». Նիկոլ Փաշինյան «Գավառի համալսարանի ուսանողներն ու դասախոսները բռնի արգելափակված են համալսարանի շենքում». Նիկոլ Փաշինյան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 18, 2018 Rating: 5
Технологии Blogger.