Արամ Սիմոնյանը դուրս չեկավ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին


Mamul.am-ը հաղորդում է. ԵՊՀ-ում Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց թե ինչ նպատակով «գրոհեցին» համալսարանի շենքը և ինչու են նման ակցիա իրականացնում: «Երկար ժամանակ է, ինչ ԵՊՀ-ն վեր է ածվել մաֆիոզ խմբավորման որջի և ԵՊՀ խորհրդի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանն այս ինստիտուտն, այս պետական և ազգային կառույցն օգտագործում է ՀՀ քաղաքացիներին, պատանիներին, ուսանողներին ստրկացնելու համար: Եվ մենք այստեղ մտել ենք ի նշանավորումն նրա, որ ՀՀ քաղաքացիների ազատագրման ժամը եկել է և մենք ՀՀ քաղաքացիներին ազատելու ենք սերժահանրապետական ստրկությունից։ Ես կարծում եմ այս դասը պարոն Սիմոնյանին հերիք է»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Արդյունքում ռեկտոր Արամ Սիմոնյանը դուրս չեկավ իր աշխատասենյակից՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, թեև Փաշինյանը հասել էր նրա աշխատասենյակի դռան մոտ։
Արամ Սիմոնյանը դուրս չեկավ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին Արամ Սիմոնյանը դուրս չեկավ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 11:26:00 Rating: 5
Технологии Blogger.