Չարլզ Դիքենս | Սառը տունը | համառոտ


Էսթեր Սամմերսոնի մանկությունը անցել է Վինձորում, նրա կնքամայր միսս Բարբերի տանը: Աղջիկը իրեն միայնակ է զգում և ուզում է իմանալ իր ծագման գաղտնիքը: Մի անգամ միսս Բարբերին չի համբերում և խստորեն ասում է. «Քո մայրը ծածկել է իրեն ամոթով, իսկ դու հարուցել ես նրա խայտարակությունը: Մոռացիր նրա մասին... » Մի քանի տարի անց կնքամայրը հանկարծակի մահանում է, Էսթերը հավատարմատար իրավաբան Քենջից (ով ներկայացնում էր ոմն պարոն Ջոն Ջարնդայսի), տեղեկանում է, որ նա ապօրինի երեխա է, իրավաբանը համաձայն օրենքի հայտարարում է. «Միսս Բարբերին ձեր միակ ազգականն էր (բնականաբար անօրինական, օրենքով դուք ազգականներ չունեք)»: Քենջին հուղարկավորությունից հետո լավատեղյակ լինելով աղջկա որբ կարգավիճակի մասին, Էսթերին առաջարկում է ուսում ստանալ Ռեդինգի գիշերօթիկ դպրոցում, որտեղ նա ոչնչի կարիք չի ունենա և կպատրաստվի «հանրության առջև իր պարտքը կատարելուն»: Աղջիկը երախտագիտությամբ ընդունում է առաջարկը: Այնտեղ անցնում են «Նրա կյանքի վեց երջանիկ տարիները»:
Ուսումը ավարտելուց հետո Ջոն Ջարնդայսը (ով դարձել էր նրա խնամակալը) նրան նշանակում է իր զարմուհու՝ Ադե Կլեյրի ընկերակցուհին: Ադի ազգական Ռիչարդ Կարստոնի հետ նրանք ուղևորվում են «Սառը տուն» անունով կալվածք: Կար ժամանակ, երբ տունը պատկանել է պարոն Ջարնդայսի պապիկի եղբորը՝ Թոմ Ջարնդայսին, ով ինքնասպան էր եղել, չդիմանալով ժառանգության համար մղվող «Ջարնդայսը Ջարնդայսների դեմ» դատական գործողություններին:
Քաշքշուկը և պաշտոնյաների չարաշահումները հանգեցրեցին նրան, որ գործընթացը տևում էր մի քանի տասնամյակ, արդեն մահացել են սկզբնական հայցվորները, վկաները, փաստաբանները, ինչպես նաև կուտակվել են տասնյակ պարկեր գործին վերաբերող փաստաթղթերով:
Շնորհիվ Ջոն Ջարնդայսի տունը գտնվում է լավ վիճակում, իսկ երիտասարդների գալուստը կկենդանացներ տունը: Խելացի և շրջահայաց Էսթերին հանձնեցին սենյակների և մառանների բանալիները: Նա հաջողությամբ էր կատարում տնտեսական գործերը, իզուր չէր Ջոնը փաղաքշորեն անվանում նրան «Բազմահոգ»:
Նրանց հարևաններն էին՝ բարոնետ սըր Լեսթեր Դեդլոքը (գոռոզ և հիմարավուն) և նրա կինը Հոնորիա Դեդլոքը (գեղեցիկ և մեծամիտ), ով փոքր է ամուսնուց 20 տարով: Աշխարհիկ տարեգրությունը նշում է նրա ամեն քայլը, ամեն իրադարձություն նրա կյանքում: Սըր Լեսթերը չափազանց հպարտ է իր արիստոկրատական ձագումով և հոգ է տաnում իր անվան մաqրության մասին:
Երիտասարդ գրասենյակային աշխատող Քենջ Վիլյամը առաջին հայացքից սիրահարվում է Էսթերին: Գրասենյակի գործերով լինելով Դեդլեկների կալվածքում, նա ապշում է նրա և տիկին Դեդլոքի նմանությամբ: Շուտով Գապպին գալիս է Սառը տուն և Էսթերին խոստովանում իր սիրո մասին, բայց մերժում է ստանում: Այդժամ նա ակնարկում Է էսթերի և տիկնոջ նմանության մասին:
«Արժանացրեք ինձ ձեր ձեռքը, ինչ ասես չեմ հնարի, ձեր շահերը պաշտպանելու և ձեր երջանկությունը ստեղծելու համար: Ինչ ասես չեմ լրտեսի ձեր մասին»: Նա կատարեց խոստումը: Նրա մոտ են հայտնվում անհայտ պարոնի նամակները, ով մահացել էր ափիոնի մեծ դեղաբաժնից և թաղվել աղքատների համար նախատեսված ընդհանուր գերեզմանոցում: Այդ նամակներից Գապպին իմանում է կապիտան Խոուդոնի (այդ մարդու) և տիկին Դեդլոքի կապի և աղջիկ ունենալու մասին: Վիլյամը անհապաղ կիսվում իր բացահայտման մասին տիկին Դեդլոքի հետ, ինչը նրան ծայրահեղ շփոթության մեջ է գցում:

Չարլզ Դիքենս | Սառը տունը | համառոտ Չարլզ Դիքենս | Սառը տունը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:40:00 Rating: 5
Технологии Blogger.