Պարույր Սևակ | Գուլպան


Արկը սառնասիրտ շառաչեց օդում
Եվ պայթեց մոտիկ՝ լերկ հողի վրա:
Արկի բեկորը սրի պես հատու
Կտրեց ու տարավ ոտքերը նրա:

 Իսկ այդ նույն պահին, մայրն՝ աչքում արցունք,
Պահելով նրա գալուստի ճամփան,
Համբուրում էր ու արցունքով թրջում
Իր որդու համար նոր գործած գուլպան...

28.VIII.1943թ.      
Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Գուլպան Պարույր Սևակ | Գուլպան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 20, 2018 Rating: 5
Технологии Blogger.