Պարույր Սևակ | Հայրենիքիս


Բառեր չկան կարծես քեզ երգելու համար,
Եվ ես որդու նման անվանում եմ քեզ «մա՛յր»:

«Հարազատ» եմ ասում և այնուհետ լռում.
Սիրող սիրտն է այդպե՛ս խոսքը շուտ սպառում:

Իսկ թե ոնց եմ սիրում՝ դու գիտենաս պիտի,
Բայց քեզանից առաջ՝ քո թշնամի՜ն գիտի...

14.XI.1950թ.         
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Հայրենիքիս Պարույր Սևակ | Հայրենիքիս Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 18, 2018 Rating: 5
Технологии Blogger.