Պարույր Սևակ | Լավագույնը


Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:
 
Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:

Լավագույն երգը
Բաց պատուհանից - հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:

Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):

Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք... ես եմ...

13.III.1967թ.         
Արզնի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Լավագույնը Պարույր Սևակ | Լավագույնը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 01, 2018 Rating: 5
Технологии Blogger.