Պարույր Սևակ | Զոհվածը


-Ախ, որտե՞ղ է, ո՞ւր է, ինչո՞ւ լուր չի տալիս,
Եթե անգամ... Ո՞ւր է սև ծանուցագիրը:
Արդեն լրանում է ուղիղ երկու տարին,
Ինչ չեմ տեսել նրա ձեռագիրը...

Պառավն ինձ էր դիմում ամբողջ երկու տարի,
Իր հայացքով հարցնում ավելի՛, քան խոսքով:
Բայց ես նրան ինչպե՞ս, ի՞նչ պատասխան տայի,
Ո՞նց բերեի որդուն, ի՞նչ հրաշքով:

Ո՞նց ասեի, թե նա էլ չի դառնա իր տուն,
Ու չեն հղում եթե սև ծանուցագիրը,
Միայն նրա՛ համար, որ նույն խրամատում
Ընկել է և գնդի գրագիրը...

29.IV.1946թ.         
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Զոհվածը Պարույր Սևակ | Զոհվածը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 21, 2018 Rating: 5
Технологии Blogger.