Մուրացան | Հույսերս փշրվեցան


Դուք անշուշտ երազներին չեք հավատում, ես էլ ձեզ նման սնահավատ չեմ: Բայց համոզվեցեք, որ կան երազներ, որոնք չեն խաբում և որոնց պետք է հավատալ: Ահա այդ երազներից մինն էր, որ այդ միևնույն գիշերը խռովեց իմ հանգիստը:
Ինձ թվում էր, թե Մարգարիտայի հետ զբոսնում էի մի գեղազարդ այգիի մեջ, ուր ամեն կողմից մեզ շրջապատում էին հարուստ և բարձրաբերձ ձառեր, ծաղկափթիթ պուրակներ և կանաչազարդ թփիկներով եզերված առուներ, որոնք կարկաչասահ և բազմապտույտ ոռոգում էին գեղեցիկ դարաստանը:
Մենք թևիթև ճեմում էինք հովանավոր ծառերի տակ, և Մարգարիտան մերթ ընդ մերթ ամենագեղեցիկ ծաղիկները փրցնելով նրանցից փնջեր էր կապում և կախում էր իմ կրծքի վերա:
Այս փնջերը թող հիշատակ մնան քեզ մոտ, Արա՛մ, – ասում էր նա, – որովհետև իմ վախճանը մոտեցել է, և ես պետք է մեռնիմԲայց երդվիր ինձ, որ իմ մահից հետո, դու անթառամ կպահես այս փնջերը և երբ քո հոգին կբաժանվի քեզանից, դու նրան կհանձնես մեր սիրո այս գողտրիկ հիշատակները ինձ բերելու համար
Եվ այս խոսքերը դեռ նա չէր ավարտել, երբ մի հանկարծական թնդյուն շրջապատեց մեզ, գեղեցիկ դարաստանը փրոխվեցավ մի հորձանուտ ծովակի, որի կոհակները կատաղի շառաչմամբ դիմում էին դեպի մեզՄենք սարսափահար սկսանք փախչել նրանցից:
Այդ փախուստի ժամանակ հանկարծ Մարգարիտան ճչաց` «Արամ, ազատիր ինձ…»: Ես իսկույն հետ դարձա և ինչ եմ տեսնում, ո՛վ աստված, կոհակներից մինը մարդու կերպարանք առած ահագին բերանով և կատաղի աչքերով վազում էր մեր ետևից, նա հագած ուներ սառույցներից շինված քահանայական սքեմ և նույնպիսի սաղավարտ, իսկ ձեռքի մեջ մի հրեղեն սուր և մի արյունոտ խաչՀենց այն րոպեին, որ ես կամենում էի պատսպարել Մարգարիտային, նա խլեց նրան իմ ձեռքից և, մի ակնթարթում անհայտացավ ծովակի ալիքների մեջ
Մարգարիտա, – աղաղակեցի ես իմ բոլոր ուժով և սարսափահար վեր թռա քնիցս:
Թեպետ նույն րոպեին երազի մեջ լինելս իմանալով ուրախացա, բայց երկյուղից ամբողջ մարմինս դողում էր:
Արդեն մոտ էր լուսանալու, ես էլ քնել չկարողացա: Զանազան տխուր մտածմունքներ հետզհետե սկսում էին ինձ պաշարել: Ես վախենում էի, թե չլինի՞ այդ տարօրինակ երազը կատարումն ստանա:
Եվ թեպետ մերոնք արթնանալով ինձ ևս ստիպեցին վեր կենալ և ուղևորության համար պատրաստվիլ, բայց ամբողջ ժամանակ սիրտս մեռածի պես էր, և երակներիս մեջ կարծես արտասուք էր հոսում
Վերջապես կամաց-կամաց սկսանք պատրաստվիլ, ծանր իրեղենները ժամ առաջ շոգենավը ղրկեցինք, տանը մնացած իրեղենները ըստ պատշաճի ամրացրինք, և նրանց պահպանելու համար ծառաներին կարևոր հրահանգները տվինք և այսպես մինչև ժամ ութը ամեն բան վերջացնելով դուրս եկանք տնից և ուղղվեցանք դեպի նավահանգիստը:
Ես սկսա շտապեցնել քայլերս նավակամրջի վերա Մարգարիտային տեսնելու և նրա հետ մի քանի վայրկյան ավելի խոսելու համար:
Բայց դեռ ծովափը տանող ճանապարհի վերա էի, երբ տեսա, որ Մարին վազում է իմ ետևից:
Ի՞նչ կա, Մարի՛, – : շտապով հարցրի ես:
Օրիորդը այս նամակը տվավ ինձ, որ ձեզ հանձնեմ, պատասխանեց նա և մի նամակ տվավ իմ ձեռքը:
Իսկ ինքը ո՞ւր է, մի՞թե չէ գալու, – հարցրի ես անհանգստությամբ:
Չգիտեմ. մենք նրան այսօր յուր անկողնում չգտանք, երևի շատ վաղ է վերկացել, մենք կարծում էինք, թե նա ձեզ մոտ կլիներ:
Ինչպե՞ս թե մեզ մոտ, – շվարած հարցրի ես, և ապա նամակը հիշելով հարեցի, – հապա այս նամակը նա ե՞րբ տվավ քեզ:
Երեկ երեկոյան և խնդրեց, որ այս առավոտ հանձնեմ ձեզ:
Ես կամեցա իսկույն բանալ նամակը, բայց ծրարի վերա գրված մի քանի տողերը իմ ձեռքերը թուլացրին:
«Արամ, երդվեցնում եմ քեզ մեր սուրբ սիրո անունով, որ կատարես իմ վերջին խնդիրը: Այս նամակը կարդա այն ժամանակ, երբ դու արդեն շոգենավով մի քանի փարսախ հեռացած կլինիես»:
«Ի՞նչ նամակ պետք է լինի այս» մտածեցի ես զարհուրելով և շտապեցի նավահանգիստը:
Մարգարիտան յուր խոստման համաձայն այնտեղ պիտի լիներ:
Բայց որքան մեծ եղավ երկյուղս, երբ այնտեղ էլ Մարգարիտային չտեսա: Նավահանգիստ եկողներըճանապարհորդները թե հուղարկուներ, բոլորը արդեն հավաքվել էին, մերոնք արդեն պատրաստվում էին նավակի մեջ մտնելու, բայց Մարգարիտան դեռ չկար:
Նստիր նավակում, դեռ գնանք շոգենավը, – ասում էր ինձ փեսաս, – Մարգարիտան նավակով այնտեղ էլ կգա:
Բայց մի՞թե ես կարող էի լսել նրան: Մի քանի րոպեից եկան և Մարգարիտայի զույգ ընկերուհիները՝ Վարդուհին և Վարվարան, նույնպես և տեր-Հովհաննեսը և մեր մյուս բարեկամները և ծանոթները, բայց Մարգարիտան դարձյալ չէր երևում: Ամենից վերջը եկավ իմ զոքանչը միայնակ: Էլ սարսափը տիրեց ոսկորներիս:
«Ի՞նչ բան է վերջապես այս նամակը, ի՞նչ եմ հիմարացել, ինչու՞ չեմ կարդում» կշտամբեցի ինքս ինձ և դողացող ձեռքերով բանալով նրան սկսա կարդալ:
«Սիրեցյալդ իմ Արամ.
Ճակատագիրը մեզ հալածում էր, և մենք իզուր էինք կռվում նրա դեմ. տկար մահկանացուի համար չէ սերը և ո՛չ էլ երկիրն է նրա բնակարանը. պետք էր հնազանդիլ անողոք ճակատագրին, երկինքն ընտրելով մեզ համար սիրո ասպարեզԴու երեկ խաբեցիր ինձ, թե քո մոր հիվանդության պատճառով ես հեռանում այստեղից, դու վախենում էիր ճշմարիտ պատճառը ինձ հայտնելու, որովհետև ճանաչում էիր քո Մարգարիտային և գիտեիր, որ նա իսկույն կմեռներԲայց միթե ավելի լա՞վ չէր քեզ մոտ, քո գրկերում մեռնիլ
Երեկ երեկոյան եկան մեզ մոտ պատերները և նրանց հետ էլ մի ոստիկանական պաշտոնյա և մեզ մոտ ուրախության տոն կատարեցին, որ կարողացել էին ոստիկանական ուժով քշել տալ քեզ այստեղից և դեռ խրոխտանում էին, որ քիչ ժամանակից հետ պիտի աքսորել տան քեզ քո հայրենիքիցԻմ հայրը ուրախությամբ հյուրասիրում էր նրանց, նա տոնում էր յուր աղջկա ազատությունը՝ նրա սիրելուն հալածելովասա՛ ինձ, Արամ, մի՞թե կարող էի ես բաց աչքերով քո հավիտյան ինձանից բաժանվիլը տեսնել, մի՞թե կարող էի ես իմ հոր ձեռքով քեզ հասած դժբախտությունները լսելՎերջապես, մի՞թե կարող էի ես մի վայրկյան անգամ քեզանից հեռու և քեզ տեսնելուց հուսահատ ապրելՕ՛հ, ոչ, ես այդքան ույժ չունիմ, ես միայն մի բան կարողացա վճռել և կատարել: Քանի որ Մարգարիտան քոնը չէր, նա ուրիշինն էլ չի պիտի լիներԵս կամեցա իմ սերը սուրբ պահել և ես նրան ինձ հետ երկինքը տարաայն ժամանակ երբ դու այս տողերը կկարդաս, քո Մարգարիտան ծովի ալիքների մեջ անշնչացած կլինիբայց դու ներիր քո դժբախտ Մարգարիտային…»:
Նամակը դեռ չվերջացրած, գլուխս սկսավ պտտվիլ, աչքերս սևացան, և ես թուլացած ծնկներով ընկա նավակամրջի նստարանի վերա:
Բոլոր շրջապատողները թափվեցան ինձ վերա, քույրս ու բարեկամներս սկսան շփոթվիլ, հարցեր անել ինձ, ճիչեր արձակել, բայց ես կարծես խլացած ոչինչ չէի լսում, աչքերս միայն ապուշ-ապուշ շրջում էի այս ու այն կողմը՝ առանց մի բան տեսնել կարողանալու: Զգում էի, որ անդամներս սառչում էին, մահը կարծես թե մոտենում էր ինձ
Մեկ էլ հանկարծ իմ չորս կողմը ձայներ լսվեցան.
Խեղդված մարդ են բերում, խեղդված մարդ:
Ես իսկույն վեր ցատկեցի, հետաքրքիր ամբոխը խռնվում էր դեպի նավակամրջի ծայրը. ես էլ խելագարի նման վազեցի նրանց մոտ:
Հիսուն քայլ հեռավորությունից լողում էր դեպի մեզ քաղաքի «փրկարար նավակը» յուր կարմրագույն դրոշակով: Չորս նավաստիներ արագ-արագ շարժում էին թիակները. մի քանի րոպեից հետ մակույկը մոտեցավ նավակամրջին: Դիակը արդեն դուրս էին հանում նավաստիները, երբ ես ամբոխը ճեղքելով առաջ անցա: Եվ ի՞նչ տեսին աչքերս, աստված իմ, Մարգարիտան առավոտյան սպիտակ լոդիկով, հերարձակ և կիսամերկ բազուկներով՝ անշնչացած ընկած էր իմ առաջ
Երա՛զՄարգարիտա, – աղաղակեցի ես և ուշաթափ ընկա սիրուհուս դիակի վերան
Թե ի՞նչ պատահեց ինձ հետ այնուհետև, էլ ես չիմացա: Առաջին անգամ որ աչքերս բացի, ես արդեն ծովի վերա էի, պառկած նավի տախտակամածի վերա: Ինձ տխրադեմ շրջապատել էին քույրս, փեսաս և մեզ հետ եղող մեր մի քանի ծանոթները:
Նավը սլանում էր, և ես հավիտյան բաժանվում էի Մարգարիտայից

Տես նաև Մուրացան Պատմվածքներ
Մուրացան | Հույսերս փշրվեցան Մուրացան | Հույսերս փշրվեցան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 06:27:00 Rating: 5
Технологии Blogger.