Պարույր Սևակ | Դու քո խաղողի նման ես եղել


Դու քո խաղողի նման ես եղել.
Կոտրատել են քեզ, հողի մեջ թաղել,
Բայց երբ անցել են ցրտերը ձմռան,
Հողի մեջ թաղված վազերիդ նման,
Դու նոր մի ուժով նորից ընձյուղել,
Կորված ճյուղերդ ես վերստին ուղղել,
Եվ եթե կրկին կորվել ես՝ արդեն
Ողկույզների տակ այն ադամանդե,
Որ ճաքճըքել են քո քաղցրությունից,
Մինչ դառնությունդ... դարձել է գինի...

[1950թ.]     
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Դու քո խաղողի նման ես եղել Պարույր Սևակ | Դու քո խաղողի նման ես եղել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 13, 2018 Rating: 5
Технологии Blogger.