
Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում
է ճամփան
Ու հասնելով լեռան սեգ կատարին՝
Հոգնած ճամփորդի պես կանգ է
առնում մի պահ,
Պառկում շվաքի տակ ծեր անտառի:
Եվ բացվում է իմ դեմ, իմ աչքերի
առաջ
Իմ հայրենի գյուղը - այնտեղ՝
ցածում:
Քնաթաթախ գյուղի տանիքներից
ելած
Երդիկների ծուխն է ծո՜ւյլ հորանջում:
Գետակն, աղբյուրների չարաճճի
որդին,
Թավալվում է ձորում ու փրփըրում.
Նրա ժայռոտ ափին ավերակը բերդի
Իր հին պաշարումն է մտաբերում...
Նախիրը բառաչելով դաշտ է գնում
հիմա,
Այգիներում, հոգնա՜ծ, ջուրը
հուն է գտնում...
Բաց է մեր դռնակը կարոտ գրկի
նման,
Եվ ես - կրկի՛ն մանուկ - մեր
հին տունն եմ մտնում:
24.V.1946թ.
Երևան
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 20, 2018
Rating:
