
Արկածային ոճով գրված ուտոպիստական
այս վեպի գործողությունները ծավալվում են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին և արծարծվում
են հասարակական-քաղաքական, փիլիսոփայական և բնապահպանական խնդիրներ:
Հերոսը՝ բարոն Կոզիմո դի Ռոնդոն
տասներկու տարեկանում ըմբոստանալով ճաշին անվերջ հրամցվող խխունջների դեմ, բարձրանում
է ծառը և այլևս հրաժարվում է ցած իջնել: Որոշում
է երբեք ոտքերով չդիպչել գետնին:
Հարևան այգում ծանոթանում է
Վիոլայի հետ, բայց նրա ուրախությունը երկար չի տևում, որովհետև Վիոլային ուղարկում
են պանսիոն: Կոզիմոյին կերակուր և առաջին անհրաժեշտության իրեր է հասցնում Բյաջջոն՝
եղբայրը: Կոզիմոն նաև որս է անում, Ռոբինզոնի նման իրեն հագուստ է կարում այծի մորթուց
և ձկնորսություն է անում: Գտնվելով ծառի վրա
նա գրում է իդեալական պետության սահմանադրությունը, որը ուղարկում է Դիդրոյին: Նրա
մասին լուրեր են շրջում ողջ Եվրոպայում: Ոմանք նմանեցնում են նրան հերմոֆրոդիտի, իսկ
ոմանք՝ սիրենի: Վերադառնում է Վիոլան, որը զգալիորեն հասունացել և գեղեցկացել է: Սակայն
նրանց սիրո բարձրակետը տևում է կարճ, նրանք գժտվում և բաժանվում են այս անգամ հավետ:
Կոզիմոյի վրա իջնում է խելահեղություն:
Նա թռչկոտում է ծառերի վրա ցնցոտիներ հագած, սակայն հենց այդ ժամանակ էլ հրաշալիորեն
տիրապետում է գրատպագության արվեստին: Աստիճանաբար բանականությունը նորից վերադառնում
է նրա մոտ:
Այդ ժամանակ Ֆրանսիայում տեղի
է ունենում հեղափոխությունը և Կոզիմոն եռագույն կոկարդը գլխարկին արտասանում է բոցեղեն
ճառ ի պատիվ Ռուսոյի և Վոլտերի: Նա ոչնչացնում է անտառ թափանցած ավստրիացիների գունդը
և կռվի է ոգեկոչում ֆրանսիական զորքին, որին գլխավորում է պոետ Պապիյոնը: Սակայն շուտով
ֆրանսիական հանրապետական զորքը դառնում է կայսերական և զզվեցնում է տեղի բնակչությանը:
Ինքը Նապոլեոնը հանդիպելով Կոզիմոյին ասում է, որ եթե չլիներ Նապոլեոն, կուզեր լինել
Կոզիմո Ռոնդո:
Կոզիմոն ծերանում է: Նապոլեոնը
ջախջախված է: Վատ սկիզբ ունեցած 19-րդ դարը գնալով ավելի վատն է դառնում: 18-րդ դարի
բոլոր հույսերը դառել են մոխիր: Կոզիմոն պառկած է ծառի ճյուղին դրված մահճակալին և հանկարծ տեսնում է մոտեցող նավը: Նա բռնում է նավի խարսխից և հեռանում ու չքվում
է ծավային հեռվում:
Այդպես կորչում է Կոզիմոն, չթողնելով
մեզ անգամ հույս, որ երկիր կվերադառնա թեկուզ մեռած:
Տես նաև Ումբերտո Էկո Վարդի անունը, Կազանովա Իմ կյանքի պատմությունը և Ալբերտո Մորավիա Անտարբեր մարդիկ
Իտալո Կալվինո | Ծառաբնակ բարոնը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 25, 2018
Rating:
