
Ծառերն են բացվել, բողբոջել
նորից,
Մայիսն է կրկին իջել ձեր այգում.
Բուրմունք է ելնում տամուկ
հողերից,
Ծանոթ խայտանքով սիրտս վարակում:
Գանգուր բաղեղն է աճել վերստին,
Փարվել չափարին ծաղկած ձեր
այգու,
Կարոտդ է այդպես փարվել իմ
սրտին,
Գաղտնիքդ սակայն... լեզուս
է փակում:
Գարո՜ւն: Աշխարհում նորից հիմա
նա
Ինչ ունի՝ փռե՜լ, բացել է ինքը:
Ինչ լա՜վ է գարնան գաղտնիքն
իմանալ,
Երբ թաքուն է մեր... սիրո գաղտնիքը:
22.V.1946թ. 21.VII.1953թ.
Երևան Նավչալու
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ծառերն են բացվել
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 01, 2018
Rating:
