Պարույր Սևակ | Նախերգանք


Ես լեռներից իջնում եմ ցած՝
Պղտորությունըս պարզելով,
Ինչ-որ չափով հարստացած,
Ինչ-որ չափով նվազելով:

Ելման գետն իմ ջահելության
Սահանքները իր փոթորկուն
Փոխարկում է մի մեղմության,
Որ խռովքն է պահում խորքում:

Դեմըս դաշտն է, հովիտն արձակ,
Կանաչապատ և ծառալի:
Զուր վատնումն է արդեն հանցանք,
Աղմըկելը՝ ծիծաղելի:

20.II.1952թ.          
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Նախերգանք Պարույր Սևակ | Նախերգանք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:50:00 Rating: 5
Технологии Blogger.