Պարույր Սևակ | Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր


Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր.
Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես՝ նույն տղան,
Միայն՝ ժպտում են աչքերդ կարծես ցավով,
Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ:


Ոչի՜նչ, ոչի՛նչ չի կատարվել նկատելի.
Ո՛չ խարդավանք, ո՛չ խանդ, և ո՛չ կասկած մի կույր.
Լոկ զգում եմ ես համրախոս քո մատներից,
Որ ինձ այսօր նրանք ինչ-որ սա՜ռն են զգում.

Եվ չի փոխվել ոչինչ նաև կյանքո՛ւմ կարծես.
Ամառային նույն արևն է և նույն փոշին:
Ես զգում եմ՝ ինչ չգիտես ինքդ էլ գուցե.
-Դադարե՜լ ես ինձ սիրելուց,
Բայց... չես սիրում դեռ ուրիշին:

03.II.1947թ.          
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր Պարույր Սևակ | Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:00:00 Rating: 5
Технологии Blogger.