Պարույր Սևակ | Բաց փակուղի


Միգուցե մեզ էլ այս էր վիճակված.
Դու` քո զղջումի զնդանում փակված,
Ես` իմ զղջումի արջի ճանկերում,
Բանտարկվածի պես ետ-առաջ քայլել
Քո ծանոթ անվան երկու վանկերում...

Քո ծանոթ անվան երկու վանկերում
Բանտարկվածի պես քայլել ետ-առաջ,
Կրակը կողքիս` միշտ մնալ սառած,
Բաց դուռը դեմս` բանտարկված մնալ,
Ոչ մի փորձ չանել ու դուրս չգնալ...


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Բաց փակուղի Պարույր Սևակ | Բաց փակուղի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 11, 2018 Rating: 5
Технологии Blogger.