Պարույր Սևակ | Դու եկար


Իր մասին, հայտնի բան է,
Փորձանքը լուր չի տալիս:
Դու եկար ճիշտ որ այդպես,
Բա այդպես հյո՞ւր են գալիս:
Դու եկար և ամե՜ն ինչ
Արեցիր տակնուվրա:
Ես հիմա ինչպե՞ս ասեմ,
Թե՝ փորձա՛նք, զո՜ւր ես գալիս:

17.III.1956թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Դու եկար Պարույր Սևակ | Դու եկար Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 17, 2018 Rating: 5
Технологии Blogger.