
Սի՛րտ իմ, դու նույնն ես, ինչպես
որ առաջ,
Երբ խենթ էի ես ու դեռ պատանի:
Բայց չէ՞ որ հիմա՝ տարիքըս
առած,
Արդեն և՛ խոհեմ, և՛ հասուն
դառած,
Չեմ ուզում թեթև քամին տատանի
Այն ծառը, որի հաստ բունը տեղ-տեղ
Անցած ու չանցած վերքերն անհամար
Կտցահարել են փայտփորի նման,
Դարձրել են փչակ, ուր բուն
են գտել
Հիշողություններ, երազներ մեռած...
Մինչդեռ դու, սի՛րտ իմ, ինչպես
և առաջ
Քո խենթության մեջ ինձ հետըդ
առած,
Տանում ես այստեղ, այնտեղ ես
տանում…
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Սիրտ իմ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 07, 2018
Rating:
