Մարկ Բլոկ | Պատմության պաշտպանական


ՄԱՐԿ ԲԼՈԿ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ,
ԿԱՄ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԱՐՀԵՍՏԸ

Ֆրանսերենից թարգմանեց՝
ՇՈՒՇԱՆ ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդված և ծանոթագրություններ՝
ՍՄԲԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 
ՍԱՐԳԻՍ ԽԱՉԵՆՑՓՐԻՆԹԻՆՖՈԱՆՏԱՐԵՍ
ԵՐԵՎԱՆ 2018

ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԳՐԱԴԱՐԱՆԻ հերթական հատորը ներկայացնում է Աննալների պատմագիտական դպրոցի հիմնադիր հայրերից մեկի՝ XX դարի ֆրանսիացի խոշորագույն պատմագետ Մարկ Բլոկի (1886–1944) «Պատմության պաշտպանական, կամ Պատմաբանի արհեստը» անավարտ կոթողային աշխատությունը՝ հրատարակված հետմահու (1949) Լյուսիեն Ֆևրի ջանքերով: Բլոկի ոչ բոլոր ձեռագրերն են հասանելի եղել Ֆևրին, և նա տեքստային որոշ փոփոխություններ է արել: Գրքի հրատարակության հիսնամյակի կապակցությամբ Մարկ Բլոկի որդին՝ Էտիեն Բլոկը, լույս է ընծայել աշխատության նոր՝ ֆևրյան խմբագրումից զերծ տարբերակը, որն էլ հիմք է ծառայել հայերեն թարգմանության համար: Ընդ որում, այդ հրատարակության առաջաբանը գրել է Աննալների դպրոցի ականավոր ներկայացուցիչ, ֆրանսիացի մեծ պատմագետ Ժակ Լը Գոֆֆը:
Բլոկն այս երկը սկսել է գրել 1941–1943 թվականներին՝ մշակման աշխատանքները շարունակելով անգամ գերության մեջ (1944): Հեղինակը քննարկում է ինչպես պատմագիտության նպատակի, առարկայի և մեթոդների, այնպես էլ պատմագետի ինքնըմբռնման և մտածելակերպի հիմնախնդիրները:
Թարգմանությունն ուղեկցվում է ընդարձակ ուսումնասիրությամբ և հանգամանալից ծանոթագրություններով:
Մարկ Բլոկ | Պատմության պաշտպանական Մարկ Բլոկ | Պատմության պաշտպանական Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:12:00 Rating: 5
Технологии Blogger.