Պարույր Սևակ | Չկաս ու չես լինելու


Դու չկա՛ս, չկա՛ս

 Եվ առավոտը
Այնպես աղոտ է,
Ասես ցավոտ է:

ու չե՜ս լինելու:

Եվ հորիզոնն է փակվում իմ առջև:
Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը,
Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը:

Դու չկա՛ս, չկա՜ս

Եվ օդ է դարձել
Այս համատարած անտեր կարոտը:

ու չե՞ս լինելու:

Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝
Պիտի բռընկի ինքը վառ օդը:

Դու չկա՛ս, չկա՜ս

Ինչո՞ւ եմ սակայն քեզ զգում այնպե՛ս,
Այնպե՜ս եմ զգում, ինչպես երևի
Ոտից նոր զրկվածն զգում է ոտը,

Որ նո՛ւյնպես չկա
Ու չի՜ լինելու

30.III.1959թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Չկաս ու չես լինելու Պարույր Սևակ | Չկաս ու չես լինելու Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 16, 2018 Rating: 5
Технологии Blogger.