Պարույր Սևակ | Իսկ այս տիպը


Իսկ ա՜յս տիպը, հապա տեսեք.
Ձվի մեջ էլ մազ է փնտրում,
Ոչ թե աչքիդ... ակնոցի՜դ մեջ
Վտանգավոր խազ է փնտրում:
Թե սկսես. «Հնում լավ էր...»,
Հո չի հարցնի, թե ինչն էր լավ,-
Նույնիսկ կիսատ քո խոսքի մեջ
Իր դարն ապրած ֆազ է փնտրում...

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Իսկ այս տիպը Պարույր Սևակ | Իսկ այս տիպը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 31, 2018 Rating: 5
Технологии Blogger.