Պարույր Սևակ | Միջակետի կարիք


Ես` հաբեշի ու նեգրի պես սևամորթըս,
Ինձ ժպտացող ատամներիդ փղոսկըրի
Լուսեղ փայլից ճերմակել եմ կարծես հիմա

Ես` բառերի խոշորածախ վաճառորդըս,
Սնանկացած եմ ինձ զգում քո խոսքերից,
Որ մանրամաղ անձրևի պես սողոսկելիս
Չե՜ն հարցընում թույլտըվություն,
Տեղ չե՜ն խնդրում իրենց համար:

Իսկ խոսում եսհազա՜ր ու մի դատարկ բանից.
Թե չես սիրում ձմեռ ու թութ,
Թե պաշտում ես լեռ ու ամառ,
Թե դժգոհ ես քո նոր շորի նեղ գրպանից,
Թե կինոյում մեկն ինձ շատ է նման եղել,
Թե ինչ լավ է, որ չեմ պահում կյանքում բեղեր,
Թեվերստին ետ ես դառնում շոր ու կարին
Կամ երազում, որ «չորսերըդ» դառնան «հնգեր»
Եվչես զգում, որ - հրաշքո՜վտասը տարին
Մե՛կ վայրկյանում ուսերիցըս վայր է ընկել:

Ու չե՜մ զգում
Շարունակում ես բլբլալ,
Ծիծաղում ես դատարկ բանից,
Դատարկ բանից պատրաստ ես լալ.
Հարց ես տալիս,
Զարմանալի հստա՜կ հարցեր
Եվ մեջընդմեջպաչպչում ես,
Պաչպչում ես այնպես, կարծես
Քո հապշտապ բլբլոցն ես կետադըրում

Քո հապշտապ բլբլոցն ես կետադըրում դու մերթ ընդ մերթ,
Եվ չգիտես, որ անհամբեր միջակետի եմ սպասում`
Երկարատև՜ - շարունակվո՜ղ մի համբույրի:
Եվ չգիտես,
Որովհետև թեպետ արդեն տասը տարին
Մեկ վայրկյանում ուսերիցըս վայր է ընկել՝
Դարձել եմ քեզ հասակակից ու դասընկեր,
Սակայն ունեմ տարիքային մի թուլություն.
Համբույրի և պաչի միջև
Դեռ դնում եմ տարբերություն

13.VII.1958թ. 23.XII.1959թ.   
Մոսկվա Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Միջակետի կարիք Պարույր Սևակ | Միջակետի կարիք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:37:00 Rating: 5
Технологии Blogger.