
Թե ասես.
«Մատըս վարունգ է»,
Աղ կառնի ու մոտ կվազի,
Թե ասես.
«Աչքըս դուրս եկավ»,
«Տուր տանեմ խեղճ կատվիս» կասի:
Բայց փորձիր հիմար գտնվել`
Հունվարին մրսել ու հազալ,
Լեղաճաք կփախչի հեռու.
«Նման է թոքախտի հազի»:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Թե ասես մատս վարունգ է
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 28, 2018
Rating:
