
Ես համալսարանս ավարտել
եմ 1916-ին և
այս տարի մեր
քսաներորդ տարելիցն է:
Մենք մեզ միշտ
անվանում էինք «պատերազմի
զավակներ», չէ որ
մենք բոլորս էլ
դրա հետ կապ
ենք ունեցել և
պատերազմի մասին այդ
օրը ավելի շատ
էինք խոսում, քան
մեր նախորդ հանդիպումների
ժամանակ, միգուցե պատերազմի
շունչն էր զգացվում
կրկին: Հանդիպման հաջորդ
երեկոյան Փիթի բարի
առանձին սենյակում երեքով
խոսում էինք պատերազմի
մասին, երբ դասարանցիներիցս մեկը
ներս մտավ և
նստեց մեզ հետ:
Մենք գիտեինք, որ
մեր դասարանից էր,
քանի որ աղոտ
հիշեցինք և՛ նրա
դեմքը, և՛ անունը
ու այն, որ
նա մեզ հետ
շրջանավարտների շքերթին էր
եղել: Նա թողեց
քոլեջը, երբ նախավերջին
կուրսում էր և
այս քսան տարիների
մեր հավաքներին չէր
մասնակցել:
-Դե՜, բա՛րև,
Հի՛բ, – մի պահ
վարանելուց հետո ասացի
ես: Մնացածները միացան
ինձ, պատվիրեցինք էլի
գարեջուր և շարունակեցինք
պատերազմի մասին խոսել:
-Ասեմ ձեզ,
որ մի տեսակ
հուզիչ էր, երբ
կեսօրին դրեցինք պսակը:
Նա նկատի ուներ
բրոնզե հուշատախտակը, նվիրված
այն տասնվեց հոգու
հիշատակին, ովքեր մահացել
էին պատերազմում:
–
Կարդալով Էյբ Դանզերի,
Փոփ Մքգոանի և
այլ ընկերների անունները՝
մտածում ես, որ
արդեն քսան տարի
է, ինչ
մահացած են, իսկ
մենք միայն ծերանում
ենք:
–
Եթե նորից երիտասարդ
լինեի, կմասնակցեի մեկ
այլ պատերազմի, – ասացի
ես նորեկին, -Հի՛բ,
դու ճակատում եղե՞լ
ես:
-Ես բանակում
ծառայել եմ, բայց
ճակատում չեմ եղել:
Պատերազմը, գարեջուրը, և
ժամերը այդպես էլ
ձգվում էին: Բոլորս
անդադար փորձում էինք
ինչ-որ բան
պատմել, զվարճալի, սարսափելի
կամ դեռ չլսված,
բացի Հիբբից, նա
լուռ էր: Միայն
երբ լռություն տիրեց,
Հիբը կարծես ներողություն
խնդրելով, ասաց.
–
Ես կհայտնվեի ճակատում,
եթե նրանք չկասկածեին,
որ ես մի
փոքր տղայի էի
ապտակել:
Մենք զարմացած նայեցինք
նրան:
-Իհա՛րկե, ես
այդպիսի բան չէի
արել, – ավելացրեց նա,
– բայց դրա շուրջ
աղմուկ բարձրացավ:
Նա լռեց, բայց
մենք նրան քաջալերեցինք,
որ խոսի, մենք
շատ էինք խոսել
և թվում
էր, թե նրա
պատմությունը արժեր լսել:
–
Շատ բան չկա
պատմելու: Մի փոքրիկ
տղա, իր հոր
հետ քաղաքում զբոսնելիս,
հորը ասաց, որ
զինվորական ոստիկանության մի
սպա՝ կապույտ թևկապով,
ամբոխում խփել է
նրան և ինձ
մատնացույց արեց: Մի
ամիս հետո պարզվեց,
որ նա միշտ
զինվորներին մեղադրել է
իրեն խփելու համար,
այնպես որ ինձ
բաց թողեցին: Էյբ
Դանզերի անունը հուշատախտակին,
ինձ այսօր ստիպեց
այս ամենի մասին
մտածել: Ինձ մի
քանի շաբաթով նստեցրին
Լիվենվորսի բանտ, մինչ
ընթանում էր հետաքննությունը, իսկ
նա նստած էր
իմ կողքի խցիկում:
Էյբ Դանզերըմեր դասարանում
համարվում էր հերոս,
և մենք
բոլորս բարձրաձայն միասին
բացականչեցինք.
-Ինչո՞ւ նրան
երաշխավորեցին «Լավ ծառայության
համար» շքանշանով:
-Գիտեմ:
–
Բայց Էյբ Դանզերն
ինչ՞ էր անում
Լինվենվորսում:
Եվ նորից Հիբբինգը
կարծես ներողություն էր
խնդրում:
–
Բավականին տարօրինակ է,
բայց ես էի
նրան ձերբակալել: Բայց
նա չէր մեղադրում
ինձ, որովհետև դա
իմ աշխատանքային պարտականությունների մեջ
էր մտնում, և
երբ մի քանի
ամիս հետո էլ
ես հայտնվեցի կողքի
խցիկում, նա նույնիսկ
ծիծաղում էր:
Հիմա մեզ բոլորիս
հետաքրքիր էր:
–
Ինձ ծառայության էին
նշանակել Կանզաս սիթիի
ռազմական ոստիկանությունում և
հենց առաջին օրը
հանձնարարեցին սվիններով զինված
զինվորների մի կարգախումբ
վերցնել և գնալ
մի մեծ հյուրանոց,
մոռացել եմ անունը,
պետք է ճիշտ
սենյակը գնայի: Երբ
դուռը թակեցի ու
ներս մտա, երբևէ
այդքան շատ ուսաստղեր
և ուսադիրներ
չէի տեսել իմ
կյանքում, միայն գեներալներից
ու գնդապետեր կային:
Իսկ կենտրոնում կանգնած
էր Էյբ Դենզերը
և մի
թեթևաբարո աղջիկ, երկուսն
էլ սաստիկ հարբած:
Միայն մեկ րոպե
անց նկատեցի, որ
մի բան այն
չէր. աղջկա հագին
Էյբի վերարկուն էր
և գլխարկը,
իսկ Էյբի հագին՝
աղջկա զգեստն ու
գլխարկը: Այդ վիճակով
նրանք իջել էին
հյուրանոցի նախասրահ և
անսպասելիորեն բախվել զորաբաժնի
հրամանատարի հետ:
Մենք երեքս նայում
էինք նրան, սկզբում
թերահավատորեն, հետո զարմացած,
ի վերջո
հավատացինք: Մենք սկսեցինք
ծիծաղել, բայց հետո
չկարողացանք՝ միայն նայում
էինք Հիբբինգին հիմար
ժպիտները դեմքերիս, պատկերացնելով
մեզ Էյբի փոխարեն:
–
Նա քեզ ճանաչե՞ց,
– վերջապես հարցրեցի ես:
–
Երևի:
–
Հետո ի՞նչ եղավ:
Մենք երեքս նայում
էինք նրան, սկզբում
թերահավատորեն, հետո՝ զարմացած,
ի վերջո
հավատացինք: Մենք սկսեցինք
ծիծաղել, բայց հետո
դադար տալով՝ միայն
նայում էինք Հիբբինգին՝
հիմար ժպիտները դեմքերիս՝
պատկերացնելով մեզ Էյբի
փոխարեն:
–
Նա քեզ ճանաչե՞ց,
– վերջապես հարցրեցի ես:
–
Երևի:
–
Հետո ի՞նչ եղավ:
-Ամեն ինչ
եղավ արագ և
անաղմուկ: Մենք նրանց
հագուստները փոխեցինք, գլուխները
մտցրեցինք սառը ջրի
մեջ, հետո ես
նրանց շրջապատեցի երկու
շարք զինվորներով և
կարգադրեցի՝ «Քայլով մարշ»:
–
Եվ ուղարկեցիր ծերուկ
Էյբիին բանտ, – բացականչեցինք
մենք:-Լավ է,
որ չխելագարվեցիր: Դու
մտածում էիր, որ
էս է կխելագարվես:
–
Քիչ էր մնում
Գեներալի դեմքի արտահայտությունից մտածեի,
որ հավանաբար նրան
կկրակեն: Երբ մի
քանի ամիս հետո
ես հայտնվեցի Լիվենորսում,
և իմացա,
որ նա դեռ
կենդանի է՝ շատ
ուրախացա:
–
Չեմ հասկանում, – ասաց
Ջո Բունը, – նա
համալսարանում ընդհանրապես չէր
խմում:
–
Այդ ամենը հենց
նրա շքանշանից սկսվեց,
– ասաց Հիբբինգը:
–
Դրա մասին էլ
գիտե՞ս:
–
Իհա՛րկե, մենք միևնույն
դիվիզիայում էինք և
միևնույն նահանգից:
–
Բայց կարծես դու
ճակատում չե՞ս եղել:
–
Չեմ եղել: Ոչ
էլ Էյբն է
եղել: Դե նրա
բախտը կարծես բերում
էր: Իհարկե չես
համեմատի ձեր տեսածի
հետ, բայց այնուամենայնիվ….
–
Ինչի՞ համար նրան
շքանշանի ներկայացրեցին, – ընդհատեցի
ես, – և դա
ի՞նչ կապ ունի
նրա խմելու հետ:
–
Դե, գիտեք, այդ
խեղդվածները նրան հանգիստ
չէին տալիս, և
նա երազին սարսափներ
էր տեսնում:
–
Ինչ խեղդվածնե՞ր, ի
սեր Աստծո, դու
մեզ խելագարության կհասցնես:
Դա կարծես այն
պատմությունը լինի . «Ի՞նչը
սպանեց շանը»:
–
Շատերը կարծում էին,
որ նա կապ
չուներ այդ խեղդվածներ
հետ: Նրանք կարծում
էին ռմբարձակն է
մեղավոր:
Մենք ծանր հոգոց
հանեցինք, բայց ոչ
մի բան անել
չէինք կարող, նա
էր պատմողը և
պետք է պատմեր
իր ձևով:
–
Ի՞նչ ռմբարձակ, – համառորեն
հարցրեցի ես:
–
Դե նկատի ունեմ
Ստոուկսի համակարգը: Հիշու՞մ
եք այն հին
խողովակները, որոնք դնում
էին քառասունհինգ աստիճանի
տակ: Արկը պետք
էր դնել փողի
միջով:
Մենք հիշում էինք:
–
Այդ օրը, երբ
դա տեղի ունեցավ,
Էյբը ղեկավարում էր,
այսպես կոչված «չորրորդ
գումարտակ»-ը, և
տանում էր այն
տասնհինգ մղոնի վրա
գտնվող հրաձգարանը: Դա
իրականում գումարտակ չէր,
այլ հրազենային մեքենայական
ջոկատ, մատակարարման ջոկատ,
բժշկական ջոկատ և
շտաբ: Շտաբն ուներ
ռմբարձակներ, մեկ ֆունտանոց
թնդանոթ, ազդանշանային կորպուս,
նվագախումբ, և հեծյալ
սանիտարներ, կարծես մի
ամբողջ գազանանոց լիներ:
Էյբին ղեկավարում էր
այդ գազանանոցը, բայց
այդ օրը բժշկական
և մատակարարման
սպաներից շատերը առաջին
գիծ էին գնացել,
և քանի
որ նա կոչումով
ավագ լեյտենանտ էր՝
նա էր ղեկավարում
նաև մյուսներին: Վստահ
եմ, որ նա
այդ օրը շատ
հպարտ էր, իհարկե,
քսանմեկ տարեկանում ղեկավարել
գումարտակ: Նա ձիու
վրա նստած գլխավորում
էր այդ ամենը
և հավանաբար
իրեն «Քարեպատ» մականունով
Ջեկսոնի տեղն էր
դրել: Հը, տղաներ,
երևի ես ձեզ
ձանձրացրեցի: Դա տեղի
է ունեցել
օվկիանոսի անվտանգ կողմում
(այն ափին, որտեղ
պատերազմ չկար):
–
Շարունակի՛ր:
Ուրեմն, մենք բոլորս
Ջորջիայում էինք, ինչպես
գիտեք այնտեղ շատ
փոքր պղտոր գետակներ
կան, որ անցնում
են մեծ հին
լաստերով, որոնք դանդաղ
ափից ափ են
քաշում ճոպանի օգնությամբ:
Ցանկության դեպքում դրանց
վրա կարելի է
տեղափոխել մոտ հարյուր
մարդ: Երբ կեսօրին
Էյբի գումարտակը անցավ
և հասավ
գետակին, նա նկատեց,
որ իրենցից առաջ
երրորդ գումարտակը նույնիսկ
գետի կեսն էլ
չի անցել, և
հաշվի առնելով լաստի
մեկ ափից մյուսը
հասնելու և վերադառնալու
արագությունը, պարզ էր
դառնում, որ դա
դեռ երկար կտևի:
Այսպիսով նա մարդկանց
քիչ ներքև տարավ
ափով ՝ ստվերի
տակ, և պատրաստվում
էր հրաման տար,
որ մի բան
ուտեն, երբ մոտեցավ
մի սպա՝ փոշոտված
երկար ձիավարելուց. դա
կապիտան Բրաունն էր,
նա հարցրեց, թե
ո՞ւր է շտաբի
հրամանատար սպան:
–
Ես եմ, պարոն,
– ասաց Էյբը:
-Շատ բարի:
Ես հենց նոր
եմ եկել ճամբար,
և հրամանատարությունը իմ
վրա եմ վերցնում,
– ասաց սպան:
Հետո շարունակեց այնպես,
կարծես թե Էյբն
էր մեղավոր.
–
Ես ստիպված էի
շատ արագ սլանալ
քեզ հասնելու համար:
Որտե՞ղ է ստորաբաժանումը:
–
Այստեղ, պարո՛ն, ահա
այնտեղ մատակարարման ջոկատը,
և մի
քիչ այն կողմ
բժշկական ստորաբաժանումը. պատրաստվում
էի նրանց ճաշելու
հրաման տալ:
Նրա հայացքից Էյբը
լռեց: Կապիտանը հավանաբար
չէր պատրաստվում նրանց
ուտելու հնարավորություն տալ,
հավանաբար ցույց էր
տալու իր հեղինակությունը: Նա
չէր էլ պատրաստվում
նրանց հանգստանալու հնարավորության տալ,
նա ուզում էր
տեսնել, թե ինչպիսին
է իր
ստորաբաժանումը, (այդ ամենը
նա տեսել էր
միայն թղթի վրա
): Երկար մտածելուց հետո
նա հրաման տվեց
ռմբարձակի դասակին փորձնական
մի քանի ռումբ
նետել գետի մյուս
ափը: Նա նորից
չար հայացքով նայեց
Էյբին, երբ Էյբը
ասաց, որ միայն
մարտական զինամթերք ունեն:
Այսպիսով ընդունելով առաջարկությունը նա
մի քանի դրոշակներով
ազդանշան ուղարկեց գետի
մյուս կողմը, որ
ազդանշան տան, եթե
հանկարծակի ինչ-որ
ֆերմերների այն աշխարհ
չուղարկեն: Նրանք բեռնանավով
անցան մյուս ափը
և երբ
դրոշակներով ազդանշան արեցին,
որ ամեն ինչ
մաքուր է, արագ
հեռացան այնտեղից, քանի
որ Ստոքի ռմբարձակը
այնքան էլ ճշգրիտ
սարքերից չէ աշխարհում:
Հետո ուրախությունը սկսվեց:
–
Ռումբերը աշխատում էին
պայթաքուղով, և քանի
որ գետը շատ
լայն էր, առաջինը
միայն մի փոքրիկ
գեյզեր ցայտեց ջրի
տակ: Բայց երկրորդը
մի ուժեղ թնդյունով
հարվածեց ափին, և
մի քանի ձիեր
սկսեցին խուճապհար փախչել
լաստանավի վրայից, որը
գտնվում էր գետի
մեջտեղը՝ մոտ հիսուն
մետրի վրա: Էյբը
կարծեց, որ դա
կզսպի Նորին Մեծություն
կապիտանին, բայց նա
միայն ասաց, որ
պետք է սովորեն
հրետանային գնդակոցությանը և
հրամայեց մեկ անգամ
էլ կրակել: Նա
կարծես երես առած
երեխա լիներ խաղալիքով,
որը բոլորին նյարդայնացնում էր:
Հետո պատահեց այն,
ինչ երբեմն պատահում
է այդ
ռմբարձակների հետ, և
դու ոչ մի
բան չես կարող
անել. գնդակը լռվեց
գնդացիրի մեջ: Եվ
մոտ տաս հոգի
միաժամանակ գոռացին՝ «Ցրվե՛ք»,
և ես՝
ինչպես և բոլորը,
փախա, ինչքան կարողացա
հեռու գնացի ու
պառկեցի: Եվ ինչ
արեց այդ հիմար
Էյբը՝ նա գնաց,
թեքեց գնդացիրի փողը
և գնդակը
գլորվեց դուրս: Նա
փրկեց ռմբարձակը, բայց
ընդամենը հինգ վայրկյան
էր նրա և
հավերժության միջև, իսկ
թե ինչպես նա
պայթունից փրկվեց, դա
ինձ համար մինչև
հիմա առեղծված մնաց:
Հենց այդ պահին
ես ընդհատեցի Հիբբինգին:
–
Դու կարծես ասում
էիր, որ ինչ-որ մարդիկ
են սպանվել:
-Հա, իհարկե,
բայց դա ավելի
ուշ էր: Այսպիսով
երրորդ գումարտակն արդեն
անցել էր, երբ
կապիտան Բրաունը ձևավորեց
ստորաբաժանումները և երթով
գնացինք դեպի լաստանավը
և սկսեցինք
բարձրանալ: Երկրորդ լեյտենանտը,
ով պատասխանատու էր
լաստանավ բարձրանալու համար,
խոսեց կապիտանի հետ:
-Այս հին
տաշտը մի տեսակ
հոգնել է, ամբողջ
օրը աշխատել է:
Հանկարծ շատ չբեռնեք:
Բայց կապիտանը չլսեց
նրան: Նա ուղարկում
էր զինվորներին, կարծես
նրանք ծովատառեխ լինեին,
և ամեն
անգամ էյբը կանգնում
էր բազրիկի վրա
ու գոռում.
–
Արձակե՛ք ուսապարկերը. (այս
ամենը նա անում
էր առանց կապիտանին
նայելու, քանի որ
նա հասկացելէր, որ
իր հրամաններից բացի
ոչ մի հրաման
կապիտանը սրտով չի):
Բեռնումը ղեկավարող սպան
նորից զգուշացրեց.
–
Լաստանավը շատ ցածր
է ջրի
մեջ, – ասաց նա:
– Դա ինձ դուր
չի գալիս: Երբ
դուք սկսեցիք կրակել
թնդանոթից, ձիերը սկսեցին
ցատկել, մարդիկ՝ վազվզել
այս ու այ
կողմ ՝ խախտելով
լաստանավի հավասարակշությունը:
–
Ասա՛ կապիտանին, – ասաց
Էյբը, – նա ամեն
ինչ գիտի:
Կապիտանը լսեց սա:
-Եվս մեկ բեռնում,
– հրամայեց նա: – Իսկ
սրա մասին այլևս
չեմ ուզում խոսել:
-Լաստանավն իսկապես
գերբեռնված էր, նույնիսկ
ըստ կապիտան Բրաունի
կարծիքով: Էյբը բարձրացավ
բազրիկին, որպեսզի հայտարարություն անի:
–
Նրանք արդեն անգիր
են արել այս
ամենը, – պոռթկաց Կապիտան
Բրաունը.
–
Նրանք արդեն հազար
անգամ են լսել
դա:
–
Ոչ այս խումբը:
– Էյբը մի անգամ
ևս կրկնեց հրամանը
և մարդիկ
արձակեցին իրենց գոտիները,
բացի մի քանի
հոգուց, ովքեր հեռու
էին և ուշադրություն
չէին դարձնում: Կամ
էլ այքան խիտ
էր, որ չլսեցին:
Մենք սկեցինք սուզվել
երբ արդեն գետի
կեսն անցել էինք,
սկզբում շատ դանդաղ,
ջուրը թեթևակի հասնում
էր կոշիկների մոտ
բայց մենք՝ սպաներս,
խուճապ առաջացնելու վախից,
ձայն չհանեցինք: Ափից
այն շատ փոքր
գետ էր թվում,
բայց այստեղ՝մեջտեղում, հաշվի
առնելով արագությունը, որով
անցնում էինք, սկսեց
թվալ աշխարհի ամենալայն
գետը:
Երկու րոպե հետո
ջուրը մոտ մի
մետր բարձրացավ հին
տաշտակում, և այլևս
իմաստ չուներ թաքցնել
դա: Կապիտանը կարծես
ջուրը բերանը առած
լիներ: Էյբը նորից
բարձրացավ բազրիկին և
կարգադրեց պահպանել հանգստությունը և
չչճոճել նավը, և
որ այդ ժամանակ
նոր ափ կհասնեն,
և վերջին
անգամ զգուշացրեց, որ
հանեն ուսապարկերը և
հրամայեց, որ ովքեր
կարող են լողալ,
ցատկեն ջրի մեջ,
երբ այն կհասնի
ազդրերին: Մարդիկ ենթարկվում
էին, բայց դեմքերից
էլ անգամ պարզ
էր, թե ով
գիտեր լողալ, իսկ
ով՝ ոչ:
Նավը խորտակվեց մի
մեծ չլփոցով: Ափից
ընդամենը քսան մետր
հեռավորության վրա. նավի
քիթը խրվեց ցեխոտ
ափում՝ մոտ մեկ
ու կես մետր
ջրի տակ:
–
Ես լավ չեմ
հիշում հաջորդ տասնհինգ
րոպեները: Ես սուզվեցի
և լողացի
ջրի տակ մի
քանի մետր, դուրս
եկա, որպեսզի տեսնեմ՝
ինչ է կատարվում
շուրջս, բայց ջուրը
ամբողջովին դարչնագույն էր
դառել, և այդտեղ
լսվում էին միապաղաղ
ձայներ և փնթփնթոց,
և վախի
ճիչեր, անգամ մի
փոքր կատակ և
ծիծաղ: Ես մոտ
լողացի և օգնեցի
մարդկանց դուրս բերել
ափ, բայց դա
շատ երկար տևեց
այս կոշիկներով:
–
Երբ էլ ոչինչ
չեր երևում գետի
մակերեսին, բացառությամբ բեռնանավի
մի ծայրի, որը
համառորեն չէր սուզվում
մինչև վերջ, կապիտան
Բրաունը մոտեցավ Էյբին:
Կապիտանը խղճուկ տեսք
ուներ, դողում էր
և գոռոզությունից հետք
էլ չէր մնացել:
-Օ՜, Աստված
իմ, – ասաց նա
, – հիմա ի՞նչ եմ
անելու:
Էյբը վերահսկողությունը վերցրեց
իր ձեռքը. կանգնեցրեց
մարդկանց, որպեսզի հաշվի
ներկաներին:
–
Առաջին ջոկատից արդեն
իսկ երեք հոգի
չկար, այսպիսով մենք
չսպասեցինք հաշվառման ավարտին.
քսան լավ լողորդներին
հրաման տրվեց հանվել
և սուզվել,
և հենց
ջրից դուրս էին
բերում հերթական մարմինը,
գործի էին անցնում
բժիշկները: Մենք դուրս
բերեցինք քսանութ մարմին,
իսկ յոթին կարողացանք
փրկել: Սուզորդներից մեկն
էլ հետ չեկավ,
և հաջորդ
օրը նրա դին
հանեցին գետից, իսկ
նրա այրուն տվեցին
մեդալ և թոշակ:
Հիբբինգը լռեց, իսկ
հետո ավելացրեց.
–
Գիտեմ, որ այս
ամենը մանկական խաղեր
են ձեզ նման
կռված տղաների համար:
–
Ինձ համար դա
բավականին ոգևորող պատմություն
է, – պատասխանեց
Ջո Բունը, – ես
շատ լավ ժամանակ
եմ անցկացրել Ֆրանսիայում,
սակայն մեծ մասամբ
անցկացրել եմ այն
Բրեստում՝ բանտարկյալներին հսկելով:
–
Բայց ինչպե՞ս վերջացավ
դա, – հարցրեցի ես,
– ինչու՞ Էյբը սկսեց
խմել:
–
Կապիտանի պատճառով, – դանդաղ
ասաց Հիբբինգը, – մի
քանի սպաներ արեցին
ամեն բան, որ
Էյբին կամ պարգևատրեն
կամ էլ ինչ-որ նման
մի բան տան
ռմբարձակի դեպքի համար:
Կապիտանին դա դուր
չեկավ, և նա
ամենուրեք սկսեց պատմել,
որ Էյբը լաստանավի
վրա բարձրացավ և
հրամայեց հանել ուսապարկերը,
այդ ժամանակ նա
բռնվեց լաստանավի ճոպանից
և պոկեց
այն: Կապիտանը անգամ
մի քանի համախոհներ
գտավ, սակայն կային
մարդիկ, ովքեր կարծում
էին, որ այդ
ամենի պատճառը գերբեռնվածություն էր
ու արկերի պայթյունից՝
ձիերի իրարանցումն: Բայց
այնուամենայնիվ այդ ամենից
հետո բանակում նրան
այլևս այդքան էլ
լավ չէին վերաբերվում:
Այս պահին հանկարծակի
զրույցը ընդհատեց հենց
ինքը՝ Փիթը, ով
առանց վարանելու ասեց.
-Պարո՛ն Թոմլինսոն,
պարո՛ն Բուն, Ձեր
կանայք ասում են,
որ ձեզ վերջին
անգամ են կանչում:
Նրանք ասում են,
որ այդ «հատուկ
երեկոն» շատ հաճախ
է կրկնվում,
և եթե
դուք տաս րոպեից
չվերադառնաք իջևանատուն, նրանք
մեքենայով կգնան Ֆիլադելֆիա:
Թոմը և Ջոնը
դժկամությամբ վեր կացան:
–
Կներեք, որ ամբողջ
երեկո ես խոսեցի,
– ասաց Հիբբինգը, – բայց
իրականում հակառակը պետք
է լիներ,
դուք պետք է
պատմեիք, ես լսեի,
այն ամենից հետո
ինչ դուք եք
տեսել:
Երբ նրանք գնացին,
ես ոտքս կախ
գցեցի:
–
Ուզում ես ասել,
որ Էյբին Ֆրանսիայում
չե՞ն սպանել:
-Ո՛չ, ուշադրություն
դարձրու, հուշատախտակին գրված
է. «Մահացել
է զինվորական
պարտքը կատարելիս»:
–
Բայց ինչի՞ց նա
մահացավ:
Հիբբինգը վարանեց.
–
Նրան կրակեց ժամապահը,
երբ Էյբը փորձում
էր փախուստի դիմել
Լիվենվորսից: Նրան տասը
տարի էին տվել:
–
Օ՜, Աստվա՛ծ իմ,
բայց համալսարանում նա
շատ լավ տղա
էր:
–
Կարծում եմ միայն
ընկերների համար: Բայց
նա սնոբ էր
(փառասեր), այդպես չէ՞:
-Միգուցե ոմանց
համար:
-Բանակում նա
չէր ճանաչում իր
շատ համադասարանցիներին, երբ
նրանց հանդիպում էր:
–
Այն ինչ ասացի:
Այսօր երեկոյան ես
մի բան եմ
ասել, որ չէր
համապատասխանում ճշմարտությանը: Այդ
կապիտանի անունը Բրաուն
չէր:
Նորից հարցրեցի, թե
ինչ է ակնարկում
:
–
Կապիտանի անունը Հիբբինգ
էր, – ասաց նա,
– ես էի այդ
կապիտանը, երբ ես
եկա միանալու իմ
ջոկատին, Էյբը իրեն
այնպես պահեց, կարծես
առաջին անգամ էր
ինձ տեսնում: Դա
ինձ մի տեսակ
շփոթեցրեց, քանի որ
ես միշտ էլ
սիրել եմ այս
վայրը: Դե լավ,
բարի գիշեր:
Թարգմանությունը անգլերենից՝ Անի
Սարգսյանի
Աղբյուրը՝ granish.org
Տես նաև Սքոտ Ֆիցջերալդ Պատմվածքներ
Սքոտ Ֆիցջերալդ | Ռազմաճակատում չհայտնվեցի
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 30, 2018
Rating:
