Պարույր Սևակ | Ախ, ինչպես է


Ախ, ինչպես է, որ չի հոգնում
Նրա անփակ այս բերանը...
Նա ուրիշի շյուղն է տեսնում`
Չհիշելով իր գերանը.
Ուրիշներին դեռ մածունից
Ու պանրից է քարոզ կարդում`
Մոռանալով, որ այլևըս
Չի՜ մակարդում իր մերանը:

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Ախ, ինչպես է Պարույր Սևակ | Ախ, ինչպես է Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:37:00 Rating: 5
Технологии Blogger.