Պարույր Սևակ | Գողի հետ...


Գողի հետ նա գառը աղում,
Տիրոջ հետ` իրեն է ճղում,
Գիշերը` լրբություն անում,
Ցերեկը` սրբություն խաղում:
Թե մեղուն աջ ոտքն է կծել`
Ձախով էլ կաղում է այնպես,
Որ կարծեն` կռիվ էր մղում
Եվ հիմա... արյուն է հեղում:

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Գողի հետ... Պարույր Սևակ | Գողի հետ... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:22:00 Rating: 5
Технологии Blogger.