Պարույր Սևակ | Հիսուն տարի առաջ ծնվեր


Հիսուն տարի առաջ ծնվեր`
Նա կդառնար հաջող չարչի,
Բայց դե գիտի` չարչու դար չի:
Էհ, ի՞նչ անի, ինչի՞ց կառչի,-
Ու կարծիք է անվերջ ծախում,
Սակայն - ավա՜ղ - գնող չկա.
Դրանք քաղում է թերթերից,
Բաժանորդն էլ հիմար հո չի:

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Հիսուն տարի առաջ ծնվեր Պարույր Սևակ | Հիսուն տարի առաջ ծնվեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 16, 2018 Rating: 5
Технологии Blogger.