Պարույր Սևակ | Ականջը սրած` ականջ է դնում


Ականջը սրած` ականջ է դնում,
Ականջի պոչով նա մեզ լրտեսում,
Հետո գնում է իր նման մեկի
Ականջը լցնում` ստեր փսփսում...
Նման մարդուկի ամենախոշոր
Բրդուջը պիտի ականջը թողնել,
Իսկ մենք հայրաբար - և հիմարաբա՜ր-
Այս հանցագործի ականջն ենք քաշում:


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ականջը սրած` ականջ է դնում Պարույր Սևակ | Ականջը սրած` ականջ է դնում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:42:00 Rating: 5
Технологии Blogger.