
Չէիր կարող երեկ
ասել,
Թե` սև հոնք
կա աչքիդ վրա,
Մինչդեռ այսօ՜ր - քաղցր-մեղցըր,
Մեղրածոր է, տեսե՜ք
նրան...
Զգուշավո՛ր իմ բարեկամ,
Զգո՜ւյշ, այդքան մի
քաղցրացիր,
Մեկ էլ տեսար`
ճանճերն ագահ
Վրա տվին ու
քեզ կերան:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Չէիր կարող երեկ ասել
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 01, 2018
Rating:
