
Ինքը հոպոպն է
հոտած,
Կարծում է` բույնն
է հոտած:
Սևջուր առուն ճահճացել,
Կարծում է` հունն
է հոտած:
Եվ հակառակն է
լինում.
Ի՞նչ ես ուզում
խեղճ թխսից`
Առողջ ճտեր ո՞նց
հանի,
Թե տակի ձուն
է հոտած:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ինքը հոպոպն է
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 30, 2018
Rating:
