Ալֆրեդ Թենիսոն | Զարկի´ր, զարկի´ր, զարկի´ր


Զարկի´ր, զարկի´ր, զարկի´ր
Գորշ ու պաղ քարին, իմ ծո´վ,
Որ դու լսես երազն իմ մով,
Հոգուս հառաչը՝ դառը, հեծող:

Ուրախ է ձկնորսի փոքրիկ որդին,
Որ խաղում է իր քրոջ հետ ափին,
Ուրախ է նաև ջահել նավաստին,
Որ երգում է անհոգ միայն քո մասին:

Դառնում են ետ նավերն գեղանի
Դեպ հանգրվանը իրենց հայրենի,
Բայց ու՞ր է հպումն անէացած ձեռքի
Կամ հնչյունը քո լռած ձայնի:

Զարկի´ր, զարկի´ր, զարկի´ր
Լերկ ժայռի սուր սեպին, իմ ծո´վ,
Մեռած օրվա դյութանքն այրող
Էլ չի տեսնի հոգիս կանչող:

Թարգմանությունը՝ Տաթևիկ Վարդանյան

Ալֆրեդ Թենիսոն | Զարկի´ր, զարկի´ր, զարկի´ր Ալֆրեդ Թենիսոն | Զարկի´ր, զարկի´ր, զարկի´ր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:13:00 Rating: 5
Технологии Blogger.