
Ա՜խ, արդեն ականջ
է ծակում
Այս անվերջ զնգոցն
ու զանգը,-
Լավ երգը կրկնել
տուր անվերջ`
Կցնդի նախկին հուզանքը:
Թե ջուրը նույն
ափն է ծեծում`
Լճակ է և
կամ ճահիճ է,-
Մաքո՛ւր ջուր, հոտա՛ծ
ջուր չկա,
Գործում է միայն
հոսա՜նքը:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ա՜խ, արդեն ականջ է ծակում
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 01, 2019
Rating:
