Պարույր Սևակ | Հիմար ժպիտով


Հիմար ժպիտով
Ծածկում եմ վերքըս -
Ներսից սև՜-սև՜ է,
Դրսից է ներկըս...
Ինքս ո՞նց դառնամ
Հեքիաթի տղան
Եվ ինձ ո՞նց ասեմ.
-Արքա՛, դու մե՜րկ ես...

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Հիմար ժպիտով Պարույր Սևակ | Հիմար ժպիտով Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 05, 2019 Rating: 5
Технологии Blogger.