
Հովիտը ինքս տվեցի,
Խլեցիր և սարավանդը.
Քեզ քիչ էր
այս այրող սերը,
Վառեցիր և կիզող
խանդը:
Ուզեցի, որ հավետ
կապվենք,
Որ սիրով խայտանք
ու ծփանք,
Դու կապը դարձըրիր
կապանք
Եվ տուն կոչեցիր...
այս բանտը:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Հովիտը ինքս տվեցի
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 15, 2019
Rating:
