
Տանը լինեմ, լինեմ
մայթում`
Քո ծիծաղն է
դեմքիս ցայտում,
Քո ժպիտն է
ամեն կողմից
Արևի պես ճառագայթում:
Ազատ զգամ, զգամ
գերված,-
Միևնույնն է, սիրտըս
իրեն
Միշտ զգում է
ինչ-որ անտես
Որոգայթո՜ւմ, որոգայթո՜ւմ:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Տանը լինեմ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 07, 2019
Rating:
