
Թե ինձ համար
ինչ է պահված`
Ինքս էլ կարգին
չգիտեմ...
Հազար գետից թռել-անցել,
Կանգ եմ առել
մեկի դեմ,
Կանգ եմ առել,
չեմ հասկանում.
Թրջվելո՞ւց եմ սարսափում,
Թե՞ ինձ ոչինչ
չի գրավում
Ու չի ձգում
այն ափում:
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Թե ինձ համար
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 13, 2019
Rating:
