
Էնեական / Վերգիլիուս(Պուբլիուս Վերգիլիուս Մարո): Լատ. թարգմ., առաջաբ. և ծանոթագր.՝ Գ. Մուրադյանի և Ա.
Թոփչյանի.- Եր.: «Զանգակ», 2018.-568 էջ + 48 էջ ներդիր:
Գիրքն ընդգրկում է
անտիկ գրականության գլուխգործոցներից մեկի՝ Հոմերոսի «Իլիական»-ի ու «Ոդիսական»-ի հետ «մեծ եռյակը» կազմող գրական
երրորդ կոթողի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70-19) «Էնեական»-ի՝ լատիներեն
բնագիրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով և
ծանոթագրություններով: Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ և նկարեն պատկերներով
ու մարդկային հարաբերությունների հուզիչ դրվագներով լի այս երկը, որ պատմում է Հռոմի
հիմնադրման առասպելական նախապատմությունը, ընթերցվում է կլանված ուշադրությամբ: Այն
հիացմունքի առարկա է եղել թե´ անտիկ աշխարհում, թե´ միջնադարում ու Վերածննդի շրջանում
և թե´ նոր ու նորագույն ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ՝ «Էնեական»-ը
շարունակում է մեզ գերել ու առինքնել նաև այսօր:
Կազմի առաջին էջին՝
«Էնեասն ու Ասկանիուսը գալիս են Լատիում» (ձախում սպիտակ խոզն է՝ իր ձագերով), մ.թ.
140-150 թթ. հռոմեական բարձրաքանդակ, Բրիտանական թանգարան (British Museum): Չորրորդ
էջին՝ Վատիկանի առաքելական գրադարանի (Biblioteca Apostolica Vaticana) «Հռոմեական
Վերգիլիուս» (Vergilius Romanus) ձեռագրի (V դ.) 14r էջը. պատկերված է Վերգիլիուսը,
իսկ բնագրի հատվածը «Բուկոլիկներ»-ից է ( Էկլոգ V, 90 և էկլոգ VI, 1-7): Կռնակին՝ Վերգիլիուս
(՞), ենթադրաբար՝ նրա կյանքի օրոք կերտված բրոնզե արձանի գլխի մ.թ.ա. I դարի ընդօրինակություն,
Կարլսբերգի նոր գլիպտոտեկ (Ny Carlsberg Glyptotek), Կոպենհագեն:
Վերգիլիուս (Պուբլիուս Վերգիլիուս Մարո) | Էնեական
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
20:45:00
Rating:
