
Գողտրիկ պարտեզի թաքուն
անկյունում հանդիպում էինք մենք լուրթ երազներով,
Նեղ արահետով նա անց
էր կենում իր ձյունաճերմակ, փոքրիկ ոտքերով
Ու շշնջում էր, որ
սիրեմ հանգիստ, ինչպես տերևն է բողբոջում ծառի,
Բայց ջահել, անհոգ
սիրտս անհանգիստ նրա հետ երբեք չէր համաձայնի:
Կապույտ առվակի զմրուխտ
ափերին սիրուց արբեցած մենք կանգ էինք առնում,
Աչքերս հառած անուշիկ
դեմքին՝ իմ հոգին էր վեր, երկնում սավառնում:
Նա շշնջում էր, որ
ապրեմ հանգիստ, ինչպես թավիշ խոտն արեգակի տակ,
Ու այժմ պապակ սրտիցս
անհանգիստ հորդում են միայն արցունքները տաք:
Թարգմ. Տ. Վարդանյան
Տես նաև Դիլան Թոմաս Տեսնում եմ ամռան տղաներին
Ուիլյամ Բաթլեր Յիթս | Գողտրիկ պարտեզում
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 31, 2019
Rating:
